«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

ՔՊ-ն Ծառուկյանի ջուրը չի խմել

ՔՊ-ն Ծառուկյանի ջուրը չի խմել
06.10.2018 | 13:51

Tert.am –ի հետ զրույցում ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը պատասխանելով հարցին` «Գագիկ Ծառուկյանը և մի շարք քաղաքական հայտարարություններ արեց: «Ա» և ամենակարևորը, որ եթե ժողովուրդն ուզում է արտահերթ ընտրություններ՝ դեկտեմբերին, ուրեմն «ժողովրդի ցավն էլ տանեմ», իրենք էլ դեմ չեն. «բ», որ երբ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից եկավ Երևան, իր կողքին մարդ չկար, ասաց նաև, որ մեծ լումա ունի հեղափոխության մեջ և «գ», որ ինքը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին քաղաքականություն վերադարձնելու ծրագիր չունի, ավելին, որ սուր զրույց է ունեցել Սարգսյանի հետ: Նաև ասաց, որ հանրահավաքի օրերին ջուր է ուղարկել ցուցարարներին», ասել է. «Առաջինը՝ ես չգիտեմ մեր թիմի որևէ անդամի, ով խմել է Գագիկ Ծառուկյանի ուղարկած ջրից, ես չգիտեմ՝ ինքն այդ ջուրն ում է ուղարկել: Եթե, իհարկե, ուղարկել է:


Երկրորդ՝ հասկանալի է, որ կլինեն մարդիկ, ովքեր այդպես էլ մինչ օրս չհասկացան, թե հեղափոխությունն ինչպես իրականացվեց: Երբ դա հասկանան, մի պահ կհասկանան նաև, որ ժողովրդի կամքի դեմ որևէ դրսևորում չի կարելի թույլ տալ, ինչպես դա, օրինակ, եղավ օրեր առաջ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ՚:

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ